.jpg)
Զիդանը կգլխավորի «Ռեալը»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի պայմանագրի ժամկետի ավարտից հետո, որը նախատեսված է մինչև 2016 թ., «Արքայական ակումբի» ղեկը կստանձնի Զինեդին Զիդանը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Զիզուն կարծում է, որ ինքը բավական համարձակ մարզիչ կլինի:
«Շատ պահանջկոտ մարզիչ կլինեմ, իսկ դա նշանակում է, որ իմ թիմը մշտապես կպայքարի տիտղոսների համար: Նախկինում համարձակ ֆուտբոլիստ էի, այդպիսին կլինեմ նաև մարզչի կագավիճակում»,- նշել է Զիդանը: