Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին
07/04/2014 12:53

Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին

Մայրության և գեղեցկության օրը քաղաքամայր Երևան այցելող կին ուղևորների համար դարձել է հիշարժան ու անակնկալներով լի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց սպասող կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են բաժանվել:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար` մայրաքաղաք այցելած հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հյուրընկալ Երևանի մթնոլորտն էլ ավելի է ջերմացել քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 

Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին