.jpg)
«Մեր անունն է հայկական բանակ» երգը՝ ադրբեջանական Day.az-ում (Տեսանյութ)
Ադրբեջանական Day.az կայքն անդրադարձել է ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան ուղղությամբ դիվերսիոն հետախուզական գործողություն ձեռնարկած ու հայ դիրքապահների կողմից հետ շպրտված իր զինվորներին, ովքեր, հիշեցնենք, նահանջելիս պայթել էին ականի վրա՝ տալով 3 զոհ ու 6 վիրավոր:
Կայքն, իհարկե, լռել է դիվերսիոն գործողության մասին ու պարզապես նշել, որ զինծառայողներն ականապատ տարածքում հայտնվել են դեռևս անհայտ պայմաններում ու դա պարզելու համար տարվում է քննություն:
Բայց Day.az-ի այս հրապարակումը մեզ համար այլ հետաքրքրություն ունի: Անընդհատ թարմացվող նյութին կից տեղադրվել է տեսանյութ, որը դիտել ցանկացողները լսում են հայտնի՝ «Մեր անունն է հայկական բանակ» երգը:



Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ է արել. Հակառակորդը տվել է 3 զոհ