Արոնյանին կօգնեն 4 հայ շախմատիստներ
08/04/2014 18:27

Արոնյանին կօգնեն 4 հայ շախմատիստներ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հուլիսի 9-13-ը կգլխավորի ամառային շախմատային ճամբարը Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում: Ճամբարը կազմակերպում են «Մետրոպոլիտեն չես» ընկերությունը և Ամերիկյան շախմատի ակադեմիան:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարզումների ընթացքում Արոնյանի օգնականները կլինեն, մասնավորապես, գրոսմայստերներ Մելիքսեթ Խաչիյանը, Տաթև Աբրահամյանը, միջազգային վարպետներ Անդրանիկ Մատիկոզյանը և Արմեն Համբարձումյանը:
 

Արոնյանին կօգնեն 4 հայ շախմատիստներ