.jpg)
«Տրանսպորտի թանկացումը միտված է քաղաքային իշխանությունների հրաժարականին»
Տրանսպորտը, այնուամենայնիվ, չի հաջողվի թանկացնել, այս ամենը միտված է քաղաքային իշխանությունների հրաժարականին: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ներքին նպատակ է հետապնդում տրանսպորտի սակագնի թանկացումը:
«Հասարակությունը գիտակից է և գիտի, թե ինչպես ընդվզել, հետևաբար տրանսպորտը չի թանկանա»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ մինչ օրս ուղևորափոխադրող ընկերությունները չեն ընդվզել՝ գիտակցելով, որ դա վիճակն էլ ավելի կսրի: Իսկ թե ինչո՞ւ մինչ օրս այդ ընկերությունները չեն գնացել այդ քայլին, դա պարզից էլ պարզ է. որ օրը նրանք ընդվզեն, բողոքեն ու կանխեն տրանսպորտի թանկացման գործընթացը, նույն օրը քաղաքային իշխանությունները հրաժարակիան կտան:
«Եթե քաղաքային երթևեկություն չապահովեն ուղևորափոխադրող ընկերությունները՝ քաղաքային իշխանությունները հրաժարական կտան անպայման, ինչպես եղավ վարչապետի դեպքում: Տրանսպոտի թանկացումը բարի առաքելություն չէ: Սա քաղաքապետի ու մի շարք այլ անձանց հրաժարականի առիթ է հանդիսանում»,- ասաց նա:
Հարցին, թե ստացվում է, որ սպառողները քաղաքապետին չեն խնայում՝ Պիպոյանը նկատեց, որ ոչ այստեղ որևէ մեկին խնայել-չխնայելու հարց չկա: «Իրականում տնտեսվարողները ունեցել են եկամուտներ և ուզում են այսօր էլ ավելի շատ եկամուտներ ունենալ: Եթե մի մարդ կարողանում է իրեն նման արտահայտություն թույլ տալ, որ «եթե ինքը ձկնկիթի փող չունի, կարող է և այդ ձկնկիթը չուտել», կամ՝ «եթե 70 դրամ չունեք հաց մի գնեք»՝ ես չեմ ակնկալում, որ այդ մտքեր արտահայտողը կարող է բարի առաքելություն կատարել»,- նշեց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ վարչապետի փոփոխմամբ, տրանսպրոտային խնդիրը նույնպես իր լուծումը ստանա և չթանկանա՝ բանախոսը նշեց, որ նոր վարչապետին հրաշալի աշխատանք է սպասվում:
«Նա շահեկան վիճակում կհայտնվի, որտեղ ժամանակ պետք չէ վատնել: Կան մարդիկ, ովքեր միանգամից կարծում են, որ վարչապետին պետք չէ տալ մի քանի խնդիրներ, բայց ես գտնում եմ, որ եթե նոր վարչապետը հստակ դիրքորոշում ցուցաբերի պարտադիր կենսաթոշակային համակարգի, տրանսպորտի սակագնի թանկացման նկատմամբ, ինչպես նաև մի քանի պաշտոնյաների, ովքեր ակնհայտ անգործությամբ են զբաղված՝ բոլոր հարցերն իրենց տեղն են ընկնում: Սրանք ժամ պահանջող խնդիրներ են, որոնք լուժելու դեպքում, վարչապետը կամ հասարակության վստահությունը ձեռք կբերի, կամ չլուծելու դեպքում՝ այն կկորցնի առհավետ«,- ասաց նա՝ ընդգծելով, որ միայն պարտադիր այս փաթեթը կիրառելու դեպքում, վարչապետը կկարողանա լավ ղեկավար դառնալ:
Նախորդող հրապարակում՝ Տրանսպորտի սակագնի հանձնաժողովը ձևական բնույթ էր կրում. Պիպոյան