Սեխի հյութը պայքարում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ
08/04/2014 17:37

Սեխի հյութը պայքարում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ

Կոլորադոյի գիտնականները պարզել են, որ դառը սեխի հյութը ենթաստամոքսային գեղձի քաղացկեղի բջիջներին «դատապարտում է սովամահության»: Այս մասին տեղեկացնում է zdorovieinfo.ru կայքը:

zdorovieinfo.ru #sthash.Rpc2EpkA.dpufzdorovieinfo.ru #sthash.Rpc2EpkA.dpuf

Համալսարանի գիտնական Ռաջեշ Ագարվալը ասել է, որ այդ ուղղությամբ ուսումնասիրությունները տևել են երեք տարի և այս ընթացքում պարզվել է, որ դառը սեխի հյութը ազդում է կրծքագեղձի քաղցկեղի բջիջների վրա, և նույն հյութը ազդում է գլյուկոզայի մետաբոլիզմի վրա և զրկում է քաղցկեղային բջիջներին էներգիայից, արդյունքում` սպանում է քաղցկեղի բջիջներին:

Հետազոտող գիտնականները նաև պարզել են, որ դառը սեխի հյութը խախտում է ուռուցքային բջիջներում նյութափոխանակությունը, դրանցում բարձրանում է ԱՄՖ- ակտիվացված պրոտեինկինազայի ֆերմենտը:

Դառը սեխը նաև կարգավորում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա-բջիջների գործունեությունը:
Գիտնականները մի շարք փորձարկումներ են կատարել բջիջների վրա, պարզվել է, որ ենթաստամոքսային գեղձի բջիջները, որոնք ինկուբացվել են դառը սեխի հյութի մեջ` 60 տոկոսով ավելի քիչ են վերածվում քաղցկեղային բջիջների:

Գիտնականները հույս ունեն, որ այս բացահայտման շնորհիվ մարդկությունը կհաղթի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին:
 

Սեխի հյութը պայքարում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ