Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ՝ ԱԱԾ պատվիրակությունը կմեկնի Սոչի
08/04/2014 19:55

Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ՝ ԱԱԾ պատվիրակությունը կմեկնի Սոչի

Ս.թ ապրիլի 9-11-ը ՌԴ Սոչի քաղաքում կկայանա արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների խորհրդի XIII-րդ նիստը: ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ նույնպես կմեկնի Սոչի:

Նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շուրջ հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների համագործակցության հարցեր, միջազգային խոշոր միջոցառումների անվտանգության ապահովման գործում փոխհամագործակցության ուղիների բարելավման, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա վտանգների և դրանց չեզոքացման հարցում հատուկ ծառայությունների խնդիրները:
 

Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ՝ ԱԱԾ պատվիրակությունը կմեկնի Սոչի