ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Ֆուտբոլի անկախ միությունների պատվիրակությանը
08/04/2014 12:49

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Ֆուտբոլի անկախ միությունների պատվիրակությանը

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՖԱՄՀ պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ԼՂՀ-ի և ՖԱՄՀ միջև համագործակցության շարունակման և խորացման, այդ թվում՝ Շվեդիայում կայանալիք ՖԱՄՀ աշխարհի առաջնությանը Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցության վերաբերյալ։
 

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Ֆուտբոլի անկախ միությունների պատվիրակությանը