Պատահար՝ Փարպի գյուղի մոտ. Վարորդը մահացել է
08/04/2014 13:20

Պատահար՝ Փարպի գյուղի մոտ. Վարորդը մահացել է

Այս գիշեր՝ ժամը 03.49-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կա գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Փարպի գյուղի գերեզմանատան մոտակայքում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչից խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից մոտ 50 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդ, նույն գյուղի բնակիչ` 1981 թ. ծնված Տ. Ս.-ի դին:

«1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: 

Պատահար՝ Փարպի գյուղի մոտ. Վարորդը մահացել է