.jpg)
Ռունին կօգնի «Մանչեսթեր Յունայթեդին»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին թիմի հետ մեկնել է Մյունխեն, որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները, այսօր առավոտյան ֆուտբոլիստը մարզվել է ընդհանուր խմբում:
Ավելի վաղ նշվում էր, որ Ուեյնի մասնակցությունն այս հանդիպմանը հարցականի տակ է, քանի որ ֆուտբոլիստը վնասել էր ոտքի մատը, բայց, ամենայն հավանականությամբ, հարձակվողը կկարողանա օգնել իր թիմին պատասխանատու այս մրցավեճում:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: