.jpg)
Արվեստագետները կոչ են անում թույլ տալ Բեզրուկովի ելույթները Թբիլիսիիում
Վրաստանի արվեստի և մշակույթի գործիչները կոչ են արել երկրի մշակույթի պալատին թույլ տալ Թբիլիսիում անցկացնել հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովի մայիսյան շրջագայությունները: Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն:
ՌԴ մշակույթի գործիչները, թատրոնի և կինոյի արտիստները, երաժիշտները մարտի 11-ին ընդհանուր նամակ էին գրել՝ ի աջակցություն Ռուսաստանի նախագահի դիրքորոշմանը` Ուկրաինայի և Ղրիմի վերաբերյալ։
Իսկ ահա մարտի 12-ին Վրաստանի մշակույթի պալատը հայտարարել էր Սերգեյ Բեզրուկովի` մայիսյան շրջագայությունները չեղյալ հայտարարելու մասին` Ուկրաինայի մասով իր դիրքորոշման հետ կապված:
«Բացի Բեզրուկովից, նախագահ Պուտինի քաղաքականությանն աջակցել է ևս 84 արվեստագետ։ Ըստ Վրաստանի մշակույթի պալատի տրամաբանության` Վրաստան չի կարելի հրավիրել, օրինակ, Յուրի Բաշմետին, Վլադիմիր Սպիվակովին, Դենիս Մացուևին, Օլեգ Տաբակովին, Ֆյոդոր Բոնդարչուկին և պետք է բոյկոտել ռուսական գրեթե ամբողջ մտավորականությանը…»,- ասված է Վրաստանի մշակույթի գործիչների կոչում։
Հայտարարության հեղինակները նշել են, որ Բեզրուկովը, ինչպես և ցանկացած մարդ, իրավունք ունի արտահայտելու իր դիրքորոշումն այս կամ այն երևույթի վերաբերյալ, իսկ քաղաքական դիրքորոշումը որևէ կապ չունի նրա արվեստի հետ։