.jpg)
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին 35 մեքենա է արգելափակվել
Նախօրեին ժամը 14.12-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ «Մ-11» միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Այս գիշեր ժամը 03.19-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա (մոտ 85 ուղևոր):