«Դեմ եմ»-ը փակել է Նալբանդյան փողոցի մի հատվածը
09/04/2014 14:03

«Դեմ եմ»-ը փակել է Նալբանդյան փողոցի մի հատվածը

«Դեմ եմ»-ի նախաձեռնած երթի մասնակիցներն այս պահին փակել են Նալբանդյան փողոցի մի հատվածը: Նրանց մի մասը՝ «Մենք ենք տերը մեր երկրի» կոչերով նստել է փակված ճանապարհի մեջտեղում:

Ոստիկանների թիվը հրապարաակում գնալով շատանում է ու նրանք  փորձում են բացել ճանապարհը:

«Ճանապարհը փակելով, մենք հիմա պահանջում ենք, որ գոնե մի պատասխանատու պաշտոնյա իջնի ու պատասխաններ տա մեր հարցերին»,- ասաց «Դեմ եմ»-ի անդամ Գևորգ Գորգիսյանը: 

Նշենք՝  նախապես որոշված էր, որ երթի մասնակցիները Ֆինանսների նախարարության մոտից շարժվելու են դեպի ՊԵԿ:

Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ»-ի երթը մեկնարկեց. «Մեզ տրվել է հաղթաթուղթ, պիտի օգտագործենք այն»

«Դեմ եմ»-ի մի քանի անդամներ մտան ֆինանսների նախարարություն
 
«Դեմ եմ»-ի անդամը դուրս եկավ Ֆիննախի շենքից. «Նախարարը հարկ չհամարեց իջնել»
 

«Դեմ եմ»-ը փակել է Նալբանդյան փողոցի մի հատվածը