«Դեմ եմ»-ի ակտիվիստների հետ բանակցում է փոխոստիկանապետը
09/04/2014 14:23

«Դեմ եմ»-ի ակտիվիստների հետ բանակցում է փոխոստիկանապետը

Այս պահին Նալբանդյան փողոցը փակած «Դեմ եմ»-ի անդամների հետ բանակցում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Դուք աջ ու ձախ բացեք ճանապարհը ու սպասեք, եթե 10 րոպեից չեկավ պաշտոնյաներից ոչ մեկը, նորից փակեք այս ճանապարհը»,- «Դեմ եմ»-ի անդամներին ասաց Վալերի Օսիպյանը:

«Մենք այսքան մարդուն ոչ խնդրել ենք, որ փակեն ճանապարհը, ոչ էլ հիմա կարող ենք խնդրել, որ բացեն: Այս շարժումն առաջնորդներ չունի, սա մարդկանց որոշումն է ու ոչ մեկ իրենց չի կարող ասել բացեք»,- Վալերի Օսպիյանին ասաց «Դեմ եմ»-ի անդամներից մեկը:

Այս պահին երթի մասնակիցները շարունակում են նստած մնալ Նալբանդյան փողոցի մեջտեղում: Նրանք երգում են ազգագրական երգեր ու բղավում՝ «Նախարարը թող գա»:

Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ»-ը փակել է Նալբանդյան փոողոցի մի հատվածը

«Դեմ եմ»-ի երթը մեկնարկեց. «Մեզ տրվել է հաղթաթուղթ, պիտի օգտագործենք այն»

«Դեմ եմ»-ի ակտիվիստների հետ բանակցում է փոխոստիկանապետը