Չորս անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին օգնություն է պետք
09/04/2014 20:25

Չորս անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին օգնություն է պետք

Facebook-յան «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խմբի անդամները հերթական բաեգործությունն են նախաձեռնում: Խմբի անդամները էջում գրել են հետևյալ հայտարարությունը.

«4 անչափահաս բալիկ ունեցող ընտանիքը օգնության կարիք ունի: Երիտասարդ ընտանիքն ապրում է Շահումյան 4-րդ փողոցում։ Ընտանիքի հայրը 32-ամյա Վարդանն է, նա մշտապես աշխատել է, սակայն վերջին ամիսներին առողջական վիճակը վատացել է, սրտի աշխատանքի խնդիրներ են առաջացել, նևրոզ է սկսվել մոտը և ճնշման տատանումների պատճառով՝ հաճախ վիճակը անկայուն է դառնում։ Հիվանդության պատճառով չի կարողանում աշխատել, չնայած ասաց, որ երբեմն մեկ կամ 2 օրով փորձում է ժամանակավոր աշխատել, մինչև վիճակի սրանալը։ Մայրը 28 տարեկան է և ծննդաբերությունից հետո մոտը առողջական խնդիրներ են առաջացել, սակայն սոցիալական վիճակը թույլ չի տալիս նրան համապատասխան բուժում ստանալ։ 4 անչափահաս երեխա կա տանը՝ 8 տարեկան Գևորգը, 5 տարեկան Դանիելը, 4 տարեկան Հարութը և 2 տարեկան Դանիելը։ Նրանց հետ ապրում է նաև հոգեկան խանգարումներ ունեցող տատիկը։

Տունը, եթե կարելի է այդպես անվանել, զուրկ է բոլոր պայմաններից. Բետոնե հատակ, ցուրտ, սառը սենյակ և ոչ մի պայման բալիկների համար։ 



Երեխաները կիսաքաղցած են, գոյատևում են միայն նպաստով և տատիկի թոշակով, որը ստանալուն պես՝ բաժանում են հացի պարտքերն ու կոմունալ վճարումները և դարձյալ այստեղից, այնտեղից ուտելիքի գումար հայթայթելով՝ սպասում հաջորդ նպաստին։

Մայրը շատ լավ ձեեռքի աշխատանքներ է կատարում, սակայն չունի կարի մեքենա, եթե ունենար՝ կկարողանար իր աշխատանքներով գումար վաստակել։

Այս ընտանիքին օգնելու համար նախ սնունդ է պետք, քաղցրավենիք՝ երեխաների համար, կամ գումար։

Մեր աջակցությունը կարող է առժամանակ լուծել նրանց օրվա հացի խնդիրը։ Խնդրում ենք անտարբեր չմնալ։ Դեռ 3 օր ունենք»:

Խմբի անդամներն այցելելու են այս ընտանիքին կիրակի օրը: Մինչ այդ, եթե ցանկանում եք օգնել նրանց, կարող եք գրել խմբի համակարգող Սոնա Ռոբերթսին:
 

Չորս անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին օգնություն է պետք