Գազ չի լինելու
09/04/2014 20:00

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն ըննկած ժամանակահատվածը դադարեցվելու է Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտա, Մոլդովական, Ստեփանյան, Թոթովենցի և Դավիթ Մալյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
 

Գազ չի լինելու