.jpg)
Ր. Հովհաննիսյան. Աղոթքի ժամին ոստիկանապետի քմծիծաղը ես երբեք չեմ մոռանա
Ազատության հրապարակում քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն արեց: Հայտարարությունից հետո լրագրողները հարցերով դիմեցին Հովհաննիսյանին:
Հերթական հարցը, որն ուղղվեց Հովհաննիսյանին, վերաբերում էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթքին:
«Կար բանահյուսություն, հեքիաթահյուսություն… Անցյալ տարվա ապրիլի 9-ին մենք այստեղ էինք, իրադարձությունների բերումով մենք որոշեցինք գնալ Ծիծեռնակաբերդ` կատարելու իշխանությունների հեգեհանգիստը»,- հիշելով անցյալը` ասաց Ր. Հովհաննիսյանն ու հավելեց, որ իրենց ուղեկցում էր նաև ոստիկանապետը:
«Երբ Ծիծեռնակաբերդում էինք, աղոթքի ժամին ես թիիկունքում տեսա ոստիկանապետի քմծիծաղը…. Դրանով ամեն ինչ ասված է»,- ասաց նա:
Հարցին, թե չի՞ զղջում այդ օրվա համար, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ զղջում է միայն, որ անցյալ տարի այս օրը տեսանկարահանող տեխնոլոգիաները չկային. «Ես չեմ ղզջում, որ արյուն չթափվեց, այդ օրը տեղի ունեցավ հոգեհանգիստ, և այդ քմծիծաղը ես երբեք չեմ մոռանա»:
Նախորդող հրապարակումներ` Րաֆֆի Հովհաննիսյան. Ես ներում եմ բոլորին, որովհետև հիմա գործելու պահն է
Ր. Հովհաննիսյան. Մարդիկ փախան և հյուսեցին աղոթքի մասին հեքիաթ