Ժաննա Ֆրիսկեն դիմել է իր երկրպագուներին (Տեսանյութ)
09/04/2014 20:33

Ժաննա Ֆրիսկեն դիմել է իր երկրպագուներին (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է, օրեր առաջ հայտնի ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի երկրպագուները երգչուհուն նվիրված տեսահոլովակ են նկարել ու տարածել համացանցում:

Տեսահոլովակում երգում են երգչուհու մասին և նրան հորդորում են պայքարել ու ապրել:

Եւ ահա երգչուհին անմիջապես արձագանքել է երկրպագուներին` դիմելով նրանց իր պաշտոնական կայքում:

«Սիրելիներս, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր բարության, ձեր կարեկցանքի և աջակցության համար, որն այժմ ինձ այդքան անհրաժեշտ է։ Ես ստացա երգը, նայում էի արտասվում: Շնորհակալություն ձեզ հավատարմության, նվիրվածության համար, շնորհակալություն, որ իմ կողքին եք արդեն երկար տարիներ։ Հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք։

Պահպանեք ձեզ և երբեք մի կորցրեք հավատը։ Ձեր Ժաննա»,- գրել է երգչուհին:

Նշենք, որ երգչուհու մոտ ախտորոշվել է քաղցկեղ և նա բուժման կուրսեր է անցնում ԱՄՆ-ում:

Ժաննա Ֆրիսկեն դիմել է իր երկրպագուներին (Տեսանյութ)