.jpg)
Մխիթարյան. «Ողջ թիմին ինչ-որ բան չբավարարեց»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում տոնած հաղթանակից ստացած տպավորություններով:
«Մենք շատ ուժեղ սկսեցինք խաղը և առաջին կեսում երկու անգամ աչքի ընկանք: Շատ պահեր ունեինք նաև ընդմիջումից հետո, սակայն մարզական բախտը չժպտաց: Կարծում եմ` հիանալի խաղացինք և արժանի էինք` մտնելու կիսաեզրափակիչ,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:- Ցուցադրեցինք, որ անհնարինը կարող է հնարավոր դառնալ: Բայց, ցավոք, այդպես էլ չկարողացանք անցնել հաջորդ փուլ: Շատ փոքր բան չբավարարեց: Եթե խփեինք երրորդը, խաղը կտեղափոխեինք լրացուցիչ ժամանակ: Ողջ թիմին ինչ-որ բան չբավարարեց: Անձամբ ես որոշ դեպքերում պետք է ավելի լավ խաղայի»: