Կուրաչենկո. Ագրեսիայի դեպքում՝ ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համակարգերը կգօրծեն
09/04/2014 20:08

Կուրաչենկո. Ագրեսիայի դեպքում՝ ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համակարգերը կգօրծեն

Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում՝ Հայաստանի և Գյումրու ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համակարգերը կգօրծեն միասին: Այս մասին այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով Համակարգող կոմիտեի 40-րդ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Օդատիեզերական պաշտպանության զորքերի շտաբի պետ, Օդատիեզերական զորքերի հրամանատրի տեղակալ Պավել Կուրավչենկոն:

«Ինչպես դուք գիտեք, ստեղծվել է ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կենտրոն, կազմակերպվել է հայկական կողմի և ռուսական ռազմաբազայի մարտական հաշվարկների միացյալ հերթապահություն: Նրանք գործում են միացյալ ծրագրի համաձայն և, բնականաբար, խնդիրների կատարման դեպքում՝ կգործեն միասին»,- նշեց Պ.Կուրաչենկոն:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման գործընթացներին՝ բանախոսը նշեց, որ իրականացվել է շատ մեծ աշխատանք:

«Այս տարվա սկզբին հայկական կողմը քննարկել է համաձայնագիրը և այս տարվա սկզբին մենք ստացանք հայկական կողմի առաջարկների տարբերակը, որը քննարկեցինք մեր ռազմական գերատեսչությունում և կրկին ուղարկեցինք հայկական կողմին՝ հետագա համաձայնեցման համար»,- նշեց Կուրաչենկոն՝ հույս հայտնելով, որ մոտ ժամանակներս կողմերը այդ հարցում կգան համընդհանուր փոխըմբռնման:
 

Կուրաչենկո. Ագրեսիայի դեպքում՝ ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համակարգերը կգօրծեն