.jpg)
Ոստիկանապետն անդրադարձել է ՄԻՊ զեկույցին
Այսօր տեղի է ունեցել հերթական գործնական պարապմունքը՝ ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նախքան դասընթացի թեմային անդրադառնալը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրել է 2013 թ. ոստիկանության գործունեության տարեկան զեկույցը:
Ոստիկանության պետն անդրադարձել է նաև նախաքննության ընթացքում տեղ գտնող թերացումներին, ծառայողական քննությունների վիճակագրությանը, օրինականության պահպանման գործում այլ կառույցների հետ համագործակցությանը՝ այդ խնդիրները դիտարկելով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի համատեքստում:
Այնուհետև ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը ներկայացրել են պարապմունքի հարցերը, մանրամասնել բաժինների սպասարկած տարածքների առանձնահատկությունները, անդրադարձել անձնակազմերի աշխատանքին, ծառայողական կարգապահության ոլորտի թերացումներին ու դրանց վերացման եղանակներին:
Ծրագրային խնդիրների քննարկումից հետո գործնական պարապմունքի մասնակիցներին տրվել են կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ: