.jpg)
Ր. Հովհաննիսյան. Մարդիկ փախան և հյուսեցին աղոթքի մասին հեքիաթ
Անցյալ տարին բեկումնային էր բլորիս համար, որովհետև ժողովուրդը գերակշիռ մեծամասնությամբ դուրս եկավ փոփոխության համար, նոր Հայաստանի համար: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ապրիլի 9-ին որքան էլ հույսը, պահանջը մեծ էր, սակայն Ազատության հրապարակում չկար կրիտիկական զանգվածը, եթե որևէ մեկին հուսախաբ եմ արել, ներողություն եմ խնդրում: Բայց իմացեք, որ այդ օրը առանց արդյունքի, առանց իշխանափոխության լինելու էր արյուն: Կային սադրիչներ, և արյունը սկսվելու էր թափվել:
Ես պատրաստ չէի` առանց արդյունքի արյուն թափվեր: Իսկ նրանք, ովքեր սադրեցին, փախան, փախան և հյուսեցին հեքիաթ՝ աղոթքի մասին: Ժողովուրդը գիտի` ինչ է անում, և մենք այդ օրը չունեցանք այդ»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` ավելացնելով, որ ներում է բոլորին:
Նախորդող հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր երկրում մեծ պայթյուն է սպասվում