.jpg)
«Ռոստելեկոմը» ընդլայնում է վաճառքի և սպասարկման սրահների ցանցը
«Ռոստելեկոմը» ընդլայնում է իր վաճառքի և սպասարկման սրահների ցանցը՝ բարձրորակ ծառայություններ մատուցելով նաև Իջևան (հասցե՝ Մելիքբեկյան փող. 5/5) և Սևան (հասցե՝ Նաիրյան փող. 168/1-4) քաղաքներում: Այսուհետ, Իջևան և Սևան քաղաքների բնակիչները հնարավորություն կունենան սպասարկվելու առաջադեմ ու ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած հարմարավետ սրահներում՝ երկուշաբթից ուրբաթ՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն, ինչպես նաև՝ շաբաթ՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն: Այս մասին տեղեկացնում են «Ռոստելեկոմի» լրատվական բաժնից:
Շնորհիվ ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահի, պրոֆեսոնալ անձնակազմի՝ Սևան և Իջևան քաղաքների բնակիչները կկարողանան ծանոթանալ և օգտվել «Ռոստելեկոմի» կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից՝ ինտերնետ, IP հեռուստատեսություն և հեռախոսակապ, ինչպես նաև՝ ստանալ խորհրդատվություն և գնել համակարգիչներ ու աքսեսուարներ:
Տվյալ քաղաքների բնակիչները կօգտվեն նաև «Ռոստելոկոմի» «Գիշերային արագացում» ակցիայից, այն է՝ հնարավորություն մինչև հունիսի 1-ը օգտվել ինտերնետից գիշերային ժամերին (00:00-09:00) կրկնակի արագությամբ: