Սեյրան Օհանյանն ընդունել է քաղաքացիների
09/04/2014 19:51

Սեյրան Օհանյանն ընդունել է քաղաքացիների

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Այս մասին հայտնում են նախարարությունից:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված շուրջ երեք տասնյակ ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող սոցիալական, իրավական և այլ ոլորտներին առնչվող խնդիրներին:

Քաղաքացիների ընդունելությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր:

Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց հանդիպման ընթացքում:
 

Սեյրան Օհանյանն ընդունել է քաղաքացիների