.jpg)
Ա. Սինայսկի. Հայկական պատվիրակության մասնակցության արգելքի մասին չգիտեմ
«Արգելքի մասին ես ոչինչ չգիտեմ, ոչ ոք ոչ մեկի ոչինչ չի արգելել»,- այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով Համակարգող կոմիտեի 40-րդ նիստի ավարտից հետո, անդրադառնալով ԱՊՀ անդամ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի կոմիտեի՝ Բաքվում կայացած նիստին Ադրբեջանի կողմից հայկական պատվիրակությանն ընդունելու պատրաստականության չհաստատման վերաբերյալ հարցին, ասաց ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհդի քարտուղար, գեներալ Ալեքսանդր Սինայսկին:
«ԱՊՀ ձևաչափի շրջանակներում կոմիտեի նիստի կազմակերպման աշխատանքներն իրականացվում են առկա նորմատիվային բազային համապատասխան, սակայն, ինչպես ցանկացած աշխատանքում, այստեղ ևս կան որոշակի անճշտություններ, տեխնիկական խնդիրներ: ԱՊՀ աշխատանքային կառույցներում ընդգրկված երկրները հնարավորություն ունեն հետագայում միանալ ընդունված որոշումներին: Սա ԱՊՀ ձևաչափում սովորական պրակտիկա է»,- հայտարարեց Ա.Սինայսկին:
Լրագրողների այն դիտարկմանը, թե խնդրի վերաբերյալ կա հայկական կողմի հայտարարությունը, գեներալը արձագանքեց, որ այդ հարցը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ՝ հայկական կողմին: