Ս. Մարգարյան. ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիա մտնելու հարց չկա
09/04/2014 16:54

Ս. Մարգարյան. ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիա մտնելու հարց չկա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում կոալիցիա մտնելու հարց դրված չէ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց համանուն խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Հարցին, թե իշխանությունների կողմից ԲՀԿ-ին կոալիցիա մտնելու առաջարկ եղե՞լ է, Ս. Մարգարյանն ասաց, որ նման առաջարկ չի եղել:

Բացի այդ` պատգամավորին հայտնի չէ նաև, թե իրենց կուսակցությունը նոր վարչապետի նշանակման հարցով արդյոք ստացել է նախագահի մոտ խորհրդակցությունների հրավեր:

Նշենք, որ խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը դռնփակ հերթական հանդիպումն են անցկացնում ՀԱԿ խմբակցությունում:

Հանդիպմանը մասնակցում են ԲՀԿ խմբակցությունից Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, իսկ «Ժառանգություն» խմբաքկցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:
 

Ս. Մարգարյան. ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիա մտնելու հարց չկա