.jpg)
Թուրքիայի խորհրդարանում ծեծել են ընդդիմության առաջնորդին (Տեսանյութ)
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից` հենց խորհրդարանի շենքում:
Lenta.ru-ի փոխանցնամբ՝ Քըլըչդարօղլուն ծեծի ենթարկվելուց հետո նշել է, որ իրենք հետ չեն կանգնելու իրենց ծրագրերից:
Միջադեպի հետևանքով ընդդիմության առաջնորդը լուրջ վնասվածքներ չի ստացել:
Նշվում է, որ տղամարդը մուտք էր գործել խորհրդարան՝ որպես այցելու, և տեսնելով պատգամավորին՝ հարձակվել է նրա վրա և հարվածել դեմքին: Քըլըչդարօղլուն ընկել է հատակին, նրա ակնոցները կոտրվել են: