Սելավաջրերը հոսում են ջրանցքով. «Այլ սպասումներ չունենան»
10/04/2014 20:30

Սելավաջրերը հոսում են ջրանցքով. «Այլ սպասումներ չունենան»

«Արարատյան դաշտ ջուր տեղափոխող 5 մայր ջրանցքներից 3-ն այսօր ծանրաբեռնված են ջրով»,- այսօր կառավարության նիստի ավարտին այս մասին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ՋրՊետԿոմ-ի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Ըստ նրա՝ Արմավիրի Մայր ջրանցքում, Ստորին Հրազդանում արդեն ջուր կա, իսկ Թալինի ջրանցքը մասամբ է լցված. «Մենք վերցնում ենք այնքան ռեսուրս, որքան կա աղբյուրներում»:

Ա. Անդրեասյանը փոխանցեց, որ արդեն երկուշաբթի օրը Արտաշատի մայր ջրանցքը ևս կծանրաբեռնվի ջրով. Ջրանցքում շաբաթ-կիրակի օրերին կավարտվի վերանորոգման-մաքրման աշխատանքները:

Իսկ մինչև հաջորդ շաբաթվա կեսերը, Անդրանիկ Անդրեասյանի տեղեկացմամբ, նաև կաշխատի Արզնի-Շամիրամ մայր ջրանցքը, որտեղ նույնպես վերականգնման աշխատանքներ է իրականացնում, որի ավարտից հետո ջրանցքը նույնպես ջուր կտեղափոխի:

Փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը շտապեց տեղեկացնել, որ խոսքը գնում է ինքնահոս, գարնանային սելավային ջրերի մասին. «Գյուղացիական տնտեսություններն իմանան, այլ սպասումներ չլինեն»:
 

Սելավաջրերը հոսում են ջրանցքով. «Այլ սպասումներ չունենան»