.jpg)
Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաք և մասնակցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Այնուհետև Նախագահն այցելել է Կովսականի նորակառույց հիվանդանոց և ծանոթացել նրա աշխատանքային պայմաններին: Երկրի ղեկավարը եղել է նաև քաղաքում կառուցվող նոր մանկապարտեզի շինհարթակում: Բակո Սահակյանը կարևորել է հարավային շրջանների զարգացումը, բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը՝ հավելելով, որ այսուհետ ևս կարվի հնարավորն այս ուղղությամբ:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: