Դավիթ Մուրադյանը նշանակվել է Թատերական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար
10/04/2014 17:50

Դավիթ Մուրադյանը նշանակվել է Թատերական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել, համաձայն որի` 2014 թվականի ապրիլի 11-ից «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Մուրադյանը` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Դավիթ Մուրադյանը նշանակվել է Թատերական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար