Երևանի փոխքաղաքապետը բոլորին հրավիրեց մասնակցելու ծառատունկին
10/04/2014 17:58

Երևանի փոխքաղաքապետը բոլորին հրավիրեց մասնակցելու ծառատունկին

Ապրիլի 12 համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ է անցկացվելու: Այսօր կառավարության նիստի ավարտին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ծառատունկի հետ կապված դիմեց նախարարություններին և գերատեսչությունենրին` մասնակցելու համաքաղաքային ծառատունկին:

Կ. Արեյանը նաև փոխանցեց, որ անհրաժեշտության դեպքում գերատեսչությունները կարող են կապ հաստատել քաղաքապետարանի հետ: «Ակնկալում եմ բոլորի ակտիվ մասնակցությունը ծառատունկին»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը:
 

Երևանի փոխքաղաքապետը բոլորին հրավիրեց մասնակցելու ծառատունկին