«Մրջնաբույն» խմորեղենի արգելանքը հանվել է
10/04/2014 18:31

«Մրջնաբույն» խմորեղենի արգելանքը հանվել է

Վերացվել է «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրական գործընթացի արգելանքը 10/04/2014
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել էր «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրական գործունեությունը և միաժամանակ կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի եզրակացությունը` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը 2014թ. ապրիլի 10-ին վերացվել է: 

Նախորդող հրապարակում՝ «Փղիկ», «Կալաչ» ընկերությունների արտադրատեսակների արտադրությունն արգելված է

«Մրջնաբույն» խմորեղենի արգելանքը հանվել է