ՕԵԿ-ը ստացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր
10/04/2014 13:43

ՕԵԿ-ը ստացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր

«Օրինաց երկիր» կուսակցությունը ՀՀ Նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր: Այս մասին տեղեկանում ենք ՕԵԿ մամուլի ծառայությունից: 

«Օրինաց երկիր» կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:  

Նախորդող հրապարակում՝ «Գագիկ Ծառուկյանը կմասնակցի Նախագահի հետ հանդիպմանը»

ՕԵԿ-ը ստացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր