ՌԴ-ում մեկ ամիս ցուցադրվելու են Փարավոն Միրզոյանի գործերը
10/04/2014 11:25

ՌԴ-ում մեկ ամիս ցուցադրվելու են Փարավոն Միրզոյանի գործերը

Այսօր Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական թանգարանում  բացվելու է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

Այն կրելու է «Աշխարհն արդեն ստեղծվել է Աստծո կողմից» խորագիրը:

Փարավոն Միրզոյանը ցուցահանդես կազմակերպելու հրավեր ստացել է թանգարանից: Ցուցահանդեսում ներկայացված են 90 աշխատանքներ՝ գեղանկար, պաստելով արված գործեր: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 11-ը:

ՌԴ-ում մեկ ամիս ցուցադրվելու են Փարավոն Միրզոյանի գործերը