Տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանքն այսուհետև պարտադիր է
10/04/2014 18:42

Տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանքն այսուհետև պարտադիր է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ պարտադիր ներկայացվող փաստաթղթերի հետ միասին տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում պետք է ներկայացնի նաև տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք: Այս մասին հաղորդում են Ոստիկանության լրատվական բաժնից:

 

Տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանքն այսուհետև պարտադիր է