Հայ սամբիստները` Եվրոպայի առաջնությունում
10/04/2014 19:11

Հայ սամբիստները` Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 11-14-ը Իսպանիայի Կասերես քաղաքում տեղի կունենա Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի` 1994-1995 և 1996-1997 թթ. տարիքային խմբերի ուժեղագույն մարզիկները:

Մեկնումից առաջ sambo.am կայքին տված հարցազրույցում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մեր պատվիրակության ղեկավար Լևոն Հայրապետյանը թեև չառանձնացրեց որևէ կոնկրետ մարզիկի, սակայն նշեց, որ հիմնական ակնկալիքներն աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներից, մրցանակակիրներից են, որոնց մի մասն այսօր զինվորական ծառայության է Բանակի կենտրոնական մարզական ակումբում:

«Շատ բան, իհարկե կախված է կոնկրետ օրվա մրցելույթներից, վիճակահանությունից, տրամադրությունից: Ճիշտ է` ֆինանսական միջոցների բացակայության պատճառով լիարժեք ուսումնամարզական հավաք չենք կարողացել անցկացնել, բայց մեր բոլոր մարզիկներն էլ տրամադրված են հաղթանակի: Թող անհամեստ չհնչի, բայց մեդալներ անպայման կլինեն»,- նշեց ֆեդերացիայի նախագահը:

Հիշեցնենք, որ մեր հավաքականում ընդգրկված են Եվրոպայի և աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ Գրիգոր Մխիթարյանը, Գոռ Մայիլյանը, Ռոզա Խաչատրյանը, Հովհաննես Ալեքսանյանը, Սեյրան Սահակյանը, Ալբերտ Սարգսյանը և այլք: Գոտեմարտերը տեղի կունենան ապրիլի 11-ին, 12-ին և 13-ին:

Հայ սամբիստները` Եվրոպայի առաջնությունում