.jpg)
Նախագահականում վարչապետի հարցով քաղաքական խորհրդակցությունները մեկնարկել են
Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը:
Իսկ մինչ այդ, այս պահին Հանրապետության ղեկավարն իր նստավայրում քաղաքակուն ուժերի հետ` այս դեպքում Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպում է` անցկացնելով քաղաքական խորհրդակցություններ:
Նշենք, որ նախագահի հետ հանդիպման առաջարկը ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մերժել են: Ս. Սարգսյանն այսօր պետք է հանդիպեր նաև կոալիցիոն ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ, սակայն այս հանդիպման մասին որևէ տեղեկատվություն դեռ չկա:
Նախորդող հրապարակումներ` ՕԵԿ-ը ստացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր