.jpg)
10/04/2014 12:51
Ուորլիքը հանդիպել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի նախագահի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ հանդիպել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահին: Այդ մասին տեղեկանում ենք Ուորլիքի Twitter-յան հերթական գրառումից:
«Հանդիպել եմ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահին: Քեն Հաչիկյանն ամերիկահայերի կարծիքի հստակ արտահայտողն է»,- գրել է Ուորլիքը:
Նկատենք, որ այս գրառումը առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքն ու զայրույթը: