Ծառուկյանը չորս խնդիր է դրել Նախագահի առջև. Օսկանյան
10/04/2014 19:56

Ծառուկյանը չորս խնդիր է դրել Նախագահի առջև. Օսկանյան

«Պարոն Ծառուկյանը չորս խնդիր է դրել նախագահի առջև»:«Կենտրոն» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը:

Նա նշեց, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիայի մաս կազմելու խնդիր չկա:

Ըստ Վ. Օսկանյանի՝ ԲՀԿ առաջնորդը երկրի ղեկավարին է ներկայացրել նաև տնտեսական փոփոխությունների անհրաժեշտությունը. «Պարոն Ծառուկյանն ասել է, որ ժամանակն է գնահատական տալ կառավարության վեց տարիների գործունեությանը` հասկանալու համար, թե ինչ պետք է անենլ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»: 

Հիշեցնենք, այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցել է ՀՀ Նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած քաղաքական խորհրդակցություններին` ՀՀ վարչապետի թեկնածուի անվան շուրջ:

Նախորդող հրապարակում՝ Նախագահը խորհրդակցություններ է անցկացրել ՀՅԴ, ԲՀԿ և ՕԵԿ անդամների հետ
 

 

Ծառուկյանը չորս խնդիր է դրել Նախագահի առջև. Օսկանյան