.jpg)
Անչելոտտի. «Բավարիայի» հետ բարդ հանդիպում է սպասվում»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները, որի համաձայն իր թիմն ուժերը կչափի Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բավարիայի» հետ: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Եթե մենք ուզում ենք նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության չեմպիոնի կոչումը, ապա պետք է հաղթենք բոլոր մրցակիցներին, այդ թվում` «Բավարիային»: Իհարկե, գերմանական թիմի հետ կիսաեզրափակիչ խաղը շատ բարդ կլինի, բայց «Ռեալի» դեմ խաղալը մյուս թիմերի համար նույնպես հեշտ չէ»,- նշել է Անչելոտտին: