.jpg)
Աբովյանի բնակչուհին մեղադրվում է դստեր հետ կավատությամբ զբաղվելու մեջ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է դստեր հետ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորության մեջ մեղադրվող 43-ամյա Գայանե Հովհաննիսյանի (անունը փոխված է) դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Գ. Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի` նա մարմնավաճառության նպատակով ՀՀ-ից Դուբայ մեկնող կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող, պոռնկությամբ զբաղվող և այդ կերպ ընտանիքի կարիքները մասամբ հոգացող դստեր հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս պահանջով, իր ծանոթների շրջանում փնտրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող կանանց:
Ապա 2012թ. դեկտեմբեր ամսին, ընկերուհուց տեղեկանալով, որ նման ցանկություն է հայտնել Արարատի մարզի բնակչուհի Ա.-ն, հանդիպել է վերջինիս, հայտնել, որ Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերքը և ճանապարհածախսի գումարը կուղարկի դուստրը, որը սկզբնական շրջանում կհոգա նաև Դուբայում նրա բնակվելու. սննդի և այլ հարցերը` հետագայում վերադարձնելու պայմանով, նշել, որ վերջինս կօգնի նաև սեռական ծառայություններ մատուցելու համար հաճախորդ ապահովելու հարցում:
Մեկնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, 2012թ. դեկտեմբերի կեսերին, դստեր ուղարկած գումարով Ա.-ի համար ձեռք է բերել Երևան - Դուբայ չվերթի ուղետոմս և 2012թ. դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Դուբայ ճանապարհել նրան, որտեղ վերջինս շուրջ մեկուկես ամիս Ա.-ի օժանդակությամբ զբաղվել է պոռնկությամբ և վաստակած գումարները տվել նրան:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 Հոդվածի 2 Մասի 1, 3 կետի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: