.jpg)
ՏՏ-ն մշակել է ոլորտը ներկայացնող ապրանքանիշ. Հայկական ԴՆԹ-ն
ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ոլորտը լավագույնս ներկայացնելու համար մշակել են նոր ապրանքանիշ: Aysor.am-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանն ասաց, որ ապրանքանիշի ձևավորման հիմքում ընկած է գենետիկ տրամաբանությունը, իսկ կարգախոսն է` ոգեշնչող ԴՆԹ:
«ՏՏ նոր ապրանքանիշը արտահայտում է մեր շարժիչ ուժը և առավելություներ, որոնք ոչ թե նոր պետք է ձևավորվեն, այլ արդեն կան մեր մեջ»,- փոխանցեց ԻՏՁՄ գործադիր տնօրենի տեղակալը:
Ըստ նրա, աշխարհին որակյալ և ճկուն ՏՀՏ ապրանք առաջարկելու համար պետք է հենվել հայկական դարավոր ունակությունների վրա. «Մեր կրթական պոտենցիալը ոչ այնքան հետևանք է կրթական համակարգի, այլ մեր գետնետիկ հնարավորությունների»:
«Մեր առավելությունը մեր գիտելիքն է»,- շեշտեց Հայկ Չոբանյանը: