Հ. Չոբանյան. Պետք չէ խանդով վերաբերել քննադատություններին
11/04/2014 18:36

Հ. Չոբանյան. Պետք չէ խանդով վերաբերել քննադատություններին

«Մենք պետք է անկեղծ և արդար լինենք մեր ոլորտի նկատմամբ, մեզ պետք չեն ոլորտը ներկայացնելու համար ավելորդ գույներ, որոնք իրականությունը չեն արտացոլում»,- Aysor.am-ին այս մասին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություններ միության գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը:

Ըստ նրա՝ նաև պետք չէ խանդով վերաբերվել հենց ՏՏ կազմակերպությունների կողմից ոլորտի քննադատությանը, քանի որ դրանք հնչում են մտահոգ անձնաց կողմից:

Մասնավորապես, Հայկ Չոբանյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր, որ ՏՏ ոլորտի զարգացման տեմպերը բավարար չեն և հետ ենք մնում աշխարհի տեխնոլոգիական զարգացման տեմպերից. «Այս դիտարկումը սվիններով էր ընդունվել կառավարության կողմից, մասնավորապես՝ վարչապետի»:

Հայկ Չոբանյանը շեշտեց, որ պետք է լինի հակառակը` ՏՏ ոլորտի նկատմամբ որևէ քննադատություն կամ մտահոգություն պետք է քննարկման առարկա դառնա, պետք է նաև գտնել, թե որտեղից է գալիս այդ մտահոգությունը և շտկել իրավիճակը:
 
Նախորդող հրապարակում՝ Էկոնոմիկայի փոխնախարարը դժգո՞հ է ՏՏ ոլորտից. «Խոսք չկա ներդրումների մասին»

Հ. Չոբանյան. Պետք չէ խանդով վերաբերել քննադատություններին