ԲՀԿ-ն կլինի կառավարման համակարգում. ՀՀԿ պատգամավոր
11/04/2014 13:51

ԲՀԿ-ն կլինի կառավարման համակարգում. ՀՀԿ պատգամավոր

Չպետք է մեծ նշանակություն տալ, թե վարչապետի անունն այսօր կհրապարակվի, թե երկուշաբթի, այս դեպքում կարևորը ոչ թե անունն է, այլ՝ այն վերաբերմունքը, որ ցուցաբերվում է: Լրագրողների հետ հանդիպանը, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, այս մասին ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նա կարևորեց Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, թե նախագահի պաշտոնում այլևս չի առաջադրվելու. «Սա չափազանց կարևոր քաղաքական հայտարարություն է, որը պետք է ողջունել որպես քաղաքական դիրքորոշում և հայեցակարգ»,- ասաց նա` ավելացնելով, որ այդ պատասխանը պետք է տրվեր, որ որոշ ուժեր անընդհատ չքննարկեին:

Խոսելով Տեր-Պետրոսյան-Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպման մասին` ՀՀԿ պատգամավորն ասաց, որ նման հանդիպումները քաղաքակիրթ աշխարհում ընդունված են, որ կուսակցությունների առաջնորդներ հանդիպում են:

«Ընդհանրապես` քաղաքական ուժերն ընտրությունների հաջորդ օրվանից նախապատրաստվում են հաջորդ ընտրություններին»,- ասաց նա` չբացառելով, որ ԲՀԿ-ն կարող է կոալիցիա մտնել:

«Չգիտեմ, որ ձևաչափով կլինի նոր կառավարման համակարգը` կոալիցիոն, թե ազգային համաձայնության կառավարություն, այնուամենայնիվ, հավանական է, որ ԲՀԿ-ն կմտնի կառավարման համակարգի մեջ»,-եզրափակեց խոսքը ՀՀԿ պատգամավորը:
 

ԲՀԿ-ն կլինի կառավարման համակարգում. ՀՀԿ պատգամավոր