.jpg)
11/04/2014 20:21
Պելեն նախապատվությունը կտար «Բարսելոնին»
Լեգենդար Պելեն հայտարարել է, որ եթե ներկա ժամանակահատվածում ֆուտբոլ խաղար, ապա կընտրեր կատալոնյան ակումբը:
«Հիմա կընտրեի «Բարսելոնը»: Կան ևս 2-3 ակումբներ, որոնցում կցանկանայի հանդես գալ, բայց նախապատվությունը կտայի կատալոնյան թիմին, քանի որ «Բարսելոնի» խաղաոճը նման է իմ «Սանթոսի» խաղաոճին, որում հանդես եմ եկել նախկինում և որում անցկացրել եմ իմ լավագույն տարիները»,- նշել է Պելեն: