.jpg)
Փսակի. Մենք ընդունում ենք Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ հերթական հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևին ու նշել է, որ Ցեղասպանությունը պատմական փաստ է: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը:
Լրագրողի այն հարցին, թե «Մոտ մեկ ժամից, Սենատը Հայոց ցեղասպանբության վերաբերյալ բանաձև է ընդունելու: Դուք որևէ դիրքորոշո՞ւմ ունեք այդ առնչությամբ», Փսակին պատասխանել է. «Մենք վաղուց այդ հարցի շուրջ ունենք մեր դիրքորոշումը. մենք ընդունում ենք, հստակորեն ճանաչում ենք այն որպես պատմական փաստ և սգում 1,5 միլիոն հայերի կորուստը, ովքեր Օսմանյան կայսրությունում կոտորվել կամ մահվան քայլերթ են կատարել: Այդ սարսափելի իրադարձությունները հանգեցրել են 20-րդ դարի վատթարագույն վայրագությունների և Միացյալ Նահանգները ճանաչում է, որ դրանք հայերի և հայ ժառանգների համար մնում են մեծ ցավ, ովքեր կիսում են հիմնական համամարդկային արժեքները»:
Հարցին, թե` այպիսով բանաձևը ենթադրում է, որ վարչակազմը կամ էլ նախագահն ապրիի 24-ին՝ 1915թ-ի իրադարձությունների հիշատակման օրը ճանաչի Ցեղասպանություն: Դուք այս առնչությամբ որևէ դիրքրոշում ունե՞ք: Ինչպիսի՞ն է նախագահ Օբամայի դիրքրոշումը», ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը պատասխանել է. «Ես գիտեմ, որ թեկնածու Օբաման ուներ իր անձնական տեսակետն այս խնդրի առնչությամբ, ես համոզված եմ, որ հայտարարությունները կլինեն այս ամսվա վերջում»:
Փսակին պնդել է, որ նա իր դիրքրոշումն ունի այս կապակացությամբ:
Հարցին, թե՝ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրութուններ ստորագրվեցին 2010թ-ին, որին Ձեր վարչակազմը օգնությւոն էր ցուցաբերում: Դուք որևէ թարմացում ունեք այս առնչությամբ, թե ինչպես է կարգավորման գործընթացը շարունակվելու, Փսակին պատասխանել է. «Մենք շարունակում ենք կոչ անել երկու երկրներին միասին լիարժեք աշխատանք տանել, անկեղծ և արդարացի փաստերի ճանաչմանը հասնելու համար: Մենք հավատում ենք, որ միասին աշխատելով իրենց ընդհանուր պատմութան շուրջ, Հայաստանը և Թուրքիան կարող են նպաստել կայունության և բարգավաճման ողջ կովկասյան տարածաշրջանում, այնպես որ, մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ այդ հարցում:
Մեր ամենամեծ հետաքրքրությունն այս հարցում՝ տեսնել Հայաստանին և Թուրքիային անցյալի վերքերից բուժված, առաջ շարժվելով տարծաշրջանում դեպի անվտանգ ու բարգավաճ ապագա»: