Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ
11/04/2014 20:50

Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ

Ապրիլի 11-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 99 անդամներից մասնակցում էին 96-ը:

Ժողովը վարում էր «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը, օրակարգում եղել է ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին ընտրեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ: Այս մասին հայտնում են ՀՀԿ մամուլի գրասենյակից:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և պատասխանեց ժողովի մասնակիցների հետաքրքրող հարցերին:
 

Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ