.jpg)
Բեռնար Շալանդն արդեն Ռուսաստանում է
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հարցազրույցում նշել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, նա պետք է մեկներ Ռուսաստան՝ տեղում հետևելու Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների թեկնածուների խաղին: Շվեյցարացի մասնագետն արդեն Ռուսաստանում է:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Շալանդը հետևել է «ԲԿՄԱ»-«Ուրալ» երիտասարդական թիմերի հանդիպմանը, իսկ երեկոյան կդիտի «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով» հանդիպումը:
Վաղը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ներկա կլինի «Լոկոմոտիվ»-«Անժի» երիտասարդական թիմերի և «ԲԿՄԱ»-«Ուրալ» հանդիպումներին: Կիրակի՝ ապրիլի 13-ին, Շալանդը կդիտի «Լոկոմոտիվ»-«Անժի», իսկ երկուշաբթի՝ «Վոլգա»-«Դինամո» հանդիպումները: