.jpg)
11/04/2014 20:30
Տան բակում 7 օձ է հայտնաբերվել. Լուսանկարներ
Այսօր՝ ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի թիվ 13 փողոցի 37-րդ տան բակում` փոսի մեջ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Ջրափոսից դուրս է բերվել 7 օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

