Sony-ն խնդրում է չօգտագործել նոր Vaio նոթբուքերը
11/04/2014 15:56

Sony-ն խնդրում է չօգտագործել նոր Vaio նոթբուքերը

Sony ընկերությունը կոչ է անում չօգտագործել Vaio-ի նոր նոթբուքերը: The Wall Street Journal-ը գրում է, որ խոսքը Vaio Fit 11A մոդելի մասին է: 

Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են` վտանգ կա, որ գերտաքացումից մարկոցները կարող են այրվել: 

Vaio Fit 11A մոդելը վաճառքում հայտնվել է 2014-ի փետրվարին: Այս ընթացքում վաճառվել է 26 հազար օրինակ՝ մոտավորապես 500 ԱՄՆ-ում, 7,1 հազար Եվրոպայում, 2 հազար Չինաստանում և 3,6 հազար Ճապոնիայում:

Sony-ն խնդրում է չօգտագործել նոր Vaio նոթբուքերը